ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հաջորդ` «Ես սխալվեցի» ասողն Էրդողանն է... եթե թողնեն կենդանի մնա

Հաջորդ` «Ես սխալվեցի»  ասողն  Էրդողանն է...  եթե թողնեն կենդանի մնա
27.12.2024 | 07:06

Բաշար Ասադը հեռանալուց առաջ հնարավորություն չունեցավ ասելու

մոգական խոսքերը. «Ես սխալվեցի: Ջուլանին ճիշտ է»:

Իսկ ռուսները Սիրիայում վիրտուոզ իշխանափոխություն կատարեցին:

Արդեն զզվեցին ամբողջապես Մի--6 -ի գործակալներ Ասմայի ու տիկին Շաքարի կրնկի տակ գտնվող Բաշարի կամակորություններից:

Սիրիայում իրանցիների ու ռուսների միջև Ասմայի ու Բաշարի եղբայր Մահերի կողմից խարդավանքներ հրահրելուց ու փոխեցին իշխանությունը:

Ի դեպ, իշխանափոխությունից 12 օր առաջ Սիրիա վերադարձավ Ջուլանիի եղբայրը ՝ բժիշկ Մահիրաբասը, որ

արդեն 8 տարի Վորոնեժի համար 1 քաղաքային հիվանդանոցին կից , սեփական պլաստիկ վիրաբուժության բաժանմունք է ղեկավարում:

Երեկ էլ Ջուլանին Դամասկոսի օդանավակայանում դիմավորեց հորը , որը Մոսկվայի Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիայում Միջին Արևելքի պատմություն է դասավանդում:

Ռուսներն այդ իշխանափոխությունը կատարեցին անձամբ Նաթյանահույի հետ համագործակցած:

Արդեն ինձ համար պարզ է, թե ինչու՞ անցյալ տարի,

հոկտեմբերին իսրայելա - պաղեստինյան պատը այդպես հանգիստ քանդվեց:

Պարզապես ափսոս էր մոտ 8 միլիարդ դոլլարի արժողության սիրիական պետության զինամթերքն ու զինտեխնիկան (200-ից ավելի ինքնաթիռ, 320 Տ-92 տանկ, 1547 թնդանոթ , 2,5 միլիոն միայն 152 մմ արկեր,որոնց կարիքը այնքան ունի ՈՒկրաինան), ոչնչցվեցին ռուսական և իսրայելական օդուժի քառօրյա թիրախային ռմբակոծման արդյունքում:

Այդպես են, գրողը տանի, իշխանափոխություն անում:

Իսկ պրոպագանդան ասում է՝ ռուսներին վռնդում են Մերձավոր Արևելքից...

Հաջորդ` «Ես սխալվեցի» ասողն Էրդողանն է... եթե թողնեն կենդանի մնա:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ